Բաց Եվրասիա՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ. Մեդվեդևը նշել է Ռուսաստանի նպատակլը Ուկրիանայում |tert.am|

tert.am: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին, որը որոշվում է մարտադաշտերից դուրս:

Նրա խոսքով, Ուկրաինայի ապառազմականացման և «ապազգայնացման» նպատակները, որոնք դրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, րոպեական չեն կատարվում և չեն իրագործվելու «միայն մարտի դաշտերում»։

«Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով