1lurer.am: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանը կողմ չէ այն գնահատականներին, թե Հայաստանում դատարանների հանդեպ վստահության պակաս կա:
«Մենք անընդհատ խոսում ենք դատարանների հանդեպ վստահության մասին, սակայն եթե նայում ենք հակադարձ համեմատության մեջ, դատարանների ծանրաբեռնվածությունը հակառակի մասին է խոսում: Կարծում եմ, որ արտադատարանական կարգով վեճերի լուծումը երևի թե իր վերջնական նպատակին չի հասնում, և վեճերի լուծման ողջ հոսքն ուղղվում է դեպի դատարաններ: Դա վկայում է վստահելիության մասին»,- ասաց նա:
Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ, նրա համոզմամբ, անհերքելի է Վճռաբեկ դատարանի ներկայիս գործող քաղաքացիական և վարչական պալատի ծանրաբեռնվածության թոթափումը:
«Այդ պալատի ստեղծմամբ մենք հնարավորություն ենք ունենալու նաև թոթափել ծանրաբեռնվածությունը առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում»,- ասաց Մկոյանը:
Մկոյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է: