Բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է անցկացվի Անկարայում, Երևանում կամ Կարսում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքական «Միլիյեթ»-ը, վկայակոչելով թուրք դիվանագետի, գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկու կողմերի բանագնացների հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում։

«Անկարան առաջարկել է բանագնացների հինգերորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում, կամ սահմանամերձ որևէ քաղաքում, օրինակ` Կարսում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը` նշելով, որ հանդիպումը պլանավորվում է գալիք սեպտեմբերին։

Ըստ թուրք դիվանագետի՝ Անկարայում գտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժը ազդեցություն կունենա նաև տարածաշրջանի մյուս գործընթացների վրա։

«Թուրքիայի նպատակը ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է, կամ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը, Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում ամուր խաղաղություն և կայունություն հաստատելու օգտին»,- ասել է թուրք դիվանագետը, նշելով, որ դրան կարող է նպաստել Հայաստանի հետ առևտրի զարգացումը։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով