Բայրամովն ու Կոլոմինան Վաշինգտոնում քննարկել են նաև խաղաղության գործընթացի հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երեկ Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության, ռազմական կրթության ու ականազերծման ոլորտներում։

Բաքուն նշում է, որ հանդիպման օրակարգում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով