Բայրամովն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարները

Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարների, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր։

Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ կայացած հանդիպումների դրական արդյունքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով