Բայրամովն ու Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով