Բայրամովը և Աբդոլլահիանը խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարների մասին»,-ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով ՝ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխգործակցության հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով