Բայրամովը ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարին դժգոհել է ՀՀ-ից ու Եվրամիության դիտորդական առաքելությունից |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Բայրամովը տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման օրակարգի մասին։

Նշվել է, թե, իբր, «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի շարունակվող տարածքային հավակնությունները խոչընդոտ են խաղաղ կարգավորման գործընթացի համար»։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև դժգոհել է Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունից։ «Ինչ վերաբերում է Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեությանը, նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է՝ մտահոգիչ է, որ այդ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, դարձել է մեր երկրի դեմ քարոզչական արշավի գործիք»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտը և կապը, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով