Բայդենն ու Մակրոնը «Վրացական երազանք»-ին կոչ են արել վերադառնալ եվրատլանտյան ուղի |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հանձնառությունը՝ կանգնելու վրաց ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունում:

Նախագահները կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի, ասված է հայտարարությունում։

Վերջերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վրաստանում, այսպես կոչված,  «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը կխոչընդոտի հանրապետության եվրաինտեգրմանը և ԱՄՆ-ի հետ կապին: Այս մասին ասել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով