Բայդենն ու Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և էներգետիկ անվտանգության մասին հարցեր |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը քննարկել են Ուկրաինայի և էներգետիկան ու տնտեսական անվտանգությունը առնչվող հարցեր:

Սա բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի ստանձնումից ի վեր Թրասի  առաջին պաշտոնական բանակցություններն են Բայդենի հետ, հայտնել է Սպիտակ տունը։

«Մենք ցանկանում ենք ավելի սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես էներգետիկ և տնտեսական անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել աշխարհի այլ ժողովրդավարական երկրներին՝ ապահովելու ժողովրդավարությունների հաղթանակը», – ասել է Թրասը, որի խոսքերը մեջբերում է ԱՄՆ վարչակազմը:

Իր հերթին Բայդենը Թրասսին ասել է, որ ակնկալում է հետագա սերտ համագործակցություն Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև ու որ նրանք միասին շատ անելիքներ ունեն։

«Ես անհամբեր սպասում եմ սերտ համագործակցությանը ձեզ հետ՝ աշխարհում մեր ամենամոտ դաշնակցի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրասը  հավելել է, որ ինքը «շատ ցանկանում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ համոզվելու համար, որ միասին աջակցում են ուկրաինացիներին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով