Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զրույցը տևել է շուրջ մեկ ժամ:

«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկիին, որպեսզի նրան ակտուալ տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ կողմից Ուկրաինային տրամադրվող շարունակական աջակցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Զելենսկին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է, որ Բայդենի հետ քննարկել են «Ուկրաինային պաշտպանական և հնարավոր մակրոֆինանսական աջակցության հավելյալ փաթեթը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով