Բայդենը և Սին պայմանավորվել են, որ արհեստական ​​ինտելեկտը չկառավարի միջուկային զենքերը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվել են, որ միջուկային զենքի կիրառման վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն մարդիկ և ոչ թե արհեստական բանականությունը (AI), ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Երկու առաջնորդները վերահաստատել են միջուկային զենքի կիրառման որոշման նկատմամբ մարդկային վերահսկողության պահպանման անհրաժեշտությունը», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Նրանք նաև ընդգծել են հնարավոր ռիսկերը ուշադիր դիտարկելու և ռազմական ոլորտում AI տեխնոլոգիաները խելամիտ և պատասխանատու կերպով զարգացնելու անհրաժեշտությունը:

Նոյեմբերին երկու երկրները կարճ ժամանակով վերսկսել էին միջուկային զենքի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները, սակայն այդ բանակցությունները դադարեցվել են, և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակայնորեն հիասթափություն էր հայտնել Չինաստանի արձագանքից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով