Բայդենը հրամայել է ԱՄՆ զինվորականներին խոցել Իրանի կողմից Իսրայելի վրա արձակված հրթիռները

 Ջո Բայդենը և Քամալա Հարրիսը հետևում են Իսրայելի վրա Իրանի հարձակմանը և պարբերաբար թարմացումներ են ստանում ազգային անվտանգության թիմից: Այս մասին գրառում է արել Սպիտակ տան անվտանգության խորհուրդի խոսնակ Շոն Սավեթը։ 

«Ջո Բայդենը հանձնարարել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին պաշտպանվել իրանական հարձակումներից և խոցել Իսրայելին ուղղված հրթիռները»,- գրել է խոսնակը։ 

Հիշեցնենք, որ Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական կողմի փոխանցմամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով