Բայդենը Թրասի հետ քննարկել է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ հեռախոսով քննարկել է երկու երկրների համագործակցությունն Ուկրաինայի իրադրության շուրջ, ինչպես նանեւ մարտահրավերները Չինաստանի եւ Իրանի կողմից:

Այդ մասին ասված է սեպտեմբերի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Բայդենը Թրասին շնորհավորել է վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ:

«Երկու ղեկավաները հավաստել են հատուկ հարաբերությունները մեր երկրների միջեւ եւ պատրաստակամություն են հայտնել այսուհետեւ եւս խորացնելու այդ կապերը»,- ընդգծված է փաստաթղթում: «Նախագահ Բայդենը եւ վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցության շարունակման կարեւորությունը, ներառյալ Ուկրաինային աջակցությունը, դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք իրենից ներկայացնում է Չինաստանը, եւ այն բանի կանխումը, որպեսզի Իրանը երբեւիցե միջուկային զենք ստանա»,- ասված է տեքստում: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաեւ քննարկել են «Էներգիայի հուսալի եւ մատչելի աղբյուրների ապահովումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով