Բահրեյնը խզել է տնտեսական հարաբերություններն Իսրայելի հետ և հետ կանչել իր դեսպանին |factor.am|

factor.am: Բահրեյնը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին և խզել տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ։ Այս մասին հայտնել է երկրի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սա Բահրեյնի ամուր պատմական դիրքորոշման հաստատումն է Պաղեստինի գործին և եղբայրական պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանությանը, ինչպես Նորին Մեծություն թագավորը հայտարարել է բոլոր համաժողովների և միջոցառումների ժամանակ»,- ասել են օրենսդիրները:

Բահրեյնում Իսրայելի դեսպանը նույնպես լքել է թագավորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով