Բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ. Գրիգոր Մինասյանի գրառումը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է Սիրվարդ Գևորգյանի՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն։

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի: Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Մինասյանը:

Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության փոխնախարարի պաշտոնից։ Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերի հինգին, որից հետո սոցիալական հարթակներում սկսել էին թիրախավորել Գևորգյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ լուսանկար հրապարակելու համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով