«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ Երևանի Սարյան փողոց է գնացել՝ այնտեղ անցկացվող «Գինու օրեր»-ին մասնակցելու։
«Գնանք, գնահատենք մարդկանց աշխատանքը: Այնտեղ շատ մարդիկ կան, որ աջակցում են, մասնակից են: Մեր միջոցառումն է սա», – նախքան այնտեղ գնալն ասաց նա:
Բագրատ սրբազանը մոտենում էր տաղավարներին, զրուցում։
Լրագրողների եհտ զրույցում Բագրատ Սրբազանն ասաց․
«Այս շարժումն արժեքների ու քաղաքակրթական փոփոխության մասին է։ Եթե մարդիկ ամեն ինչ գնահատում են զուտ քաղաքական ակնոցով, այդտեղ էլ կմնան, չեն աճի»։
Ավելի ուշ Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց օրը և հայտնեց, որ վաղը 12։30-ին կհավաքվեն Կարմիր խաչի գրասենյակի մոտ և հետո ավտոերթով կշարժվեն դեպի Վանաձոր։
«Երեկոյան Սուրբ Աննա Եկեղոցու բակում հանդիպում չենք ունենա, այլ միանգամից կհանդիպենք կիրակի, 18։30-ին, ու հուսամ շատ բարի լուրերով»,- տեղեկացրեց շարժման առաջնորդը։