Բագրատ Սրբազանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մայիսի 16-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով, տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։

Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։

Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները՝ Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։

Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով