ԱՕԿՍ շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները ամփոփվել են

Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի՝ ԱՕԿՍ-ի  վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները․
«Հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։ Նախատեսվում է երկու տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ», – նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվել էր Հայաստանի Հանրապետությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով