Արևմուտքի երկրներն արագացնում են Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրացիան․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հավաքական Արևմուտքի աննախադեպ ճնշումը» Ռուսաստանին և Բելառուսին մղում են դեպի ինտեգրացիա։

«Այսպես կոչված հավաքական Արևմուտքի կողմից աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մեզ մղում են դեպի միավորման գործընթացների արագացում», – ասել է Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի շրջանների համաժողովում։ ՌԴ նախագահի խոսքով՝ 2021 թ-ի սեպտեմբերին համաձայնեցված 28 դաշնակցային ծրագրերի իրականացման աշխատանքն ընթանում է «ռիթմիկ ձևով և ըստ ժմանակացույցի», իսկ ինտեգրման համար անհրաժեշտ ընթացակարգերի 40%-ն արդեն կատարված է, հայտնում է «Կոմերսանտը»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալուց հետո ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար միլիարդավոր ռուբլու տեղեր են ազատվել։ Նա հայտնել է համատեղ արտադրություններ հիմնելու Բելառուսի պլանների մասին։ Միաժամանակ նշել է, որ երկրները չեն պատրաստվում «միմյանց հետ մրցակցել» կամ «կրկնօրինակել արտադրությունները»։

2021 թ-ի նոյեմբերին երկու երկրների առաջնորդները դաշնակցային ծրագրերի ինտեգրացիոն փաստաթուղթ են ստորագրել, որը ենթադրում է գազի, նավթի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ստեղծում։ Դաշնակցային պետության նախագծի շրջանակում քննարկվում է նաև միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով