«Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխը դասագրքում փոփոխվել է․ ԿԳՄՍՆ հանրակրության վարչության պետ |factor.am|

factor.am: Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի  «Արևելյան Հայաստանի  բռնակցումը Ռուսաստանին» գլուխը փոփոխվել է և նոր տարբերակով դրվել է շրջանառության, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց  ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն։

Նրա խոսքով՝ դասագրքի «Արևելյան Հայաստանի  բռնակցումը Ռուսաստանին» գլխի վերաբերյալ տարբեր ահազանգեր են ստացել, նախարարությունն էլ դիմել է գրքի հեղինակներին՝ այն վերանայելու։

«Դասագիրքը «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ի կողմից երաշխավորվելուց հետո,  ըստ ընթացակարգի, տեղադրվեց կայքում, մենք ունեցանք ահազանգեր այն մասով, որ գլուխներից մեկը, որը վերնագրված է «Արևելյան Հայաստանի  բռնակցումը Ռուսաստանին» իր մեջ որոշակիորեն բացասական երանգ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դերի տեսանկյունից։ Տաբեր ահազանգեր են ստացել, այդ թվում՝ տարբեր գործընկերների կողմից։ Մենք հեղինակների հետ կապ հաստատեցինք և առաջարկեցինք վերանայել այդ վերնագիրը և այնպիսի մոտեցում ցույց տալ, ինչպիսին ներկայացված է հայոց պատմության առարկայական չափորոշիչներում։ Հեղինակային խումբն աշախատել է, վերնագրում համապատասխան փոփոխություններ են արվել, որը մեր կողմից ընդունվել է և ուղարկվել  հիմնադրամ»,- մանրամասնեց Թամարա Սարգսյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն երեկ կոչ է արել ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագիրքը մտցվի հայկական հանրակրթական դպրոցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով