Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կետում մեքենայից 2 գնդացիր է հայտնաբերվել․ ՀՀ ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 6.40-ին Արցախ-Երևան ճանապարհի Սիսիանի ոստիկանական կայուն հենակետում կանգնեցվել է մի ավտոմեքենա, որի ստուգման ընթացքում հայտնաբերվել է ՌՊԿ տիպի երկու գնդացիր: 
 
Մեքենայում գտնվող երեք անձանցից մեկը ձերբակալված է:
 
Կատարվում է քննություն:
 
Ոստիկանությունից քաղաքացիներին մեկ անգամ ևս հիշեցնում են, որ ապօրինի զենք-զինամթերք պահելը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ կամավոր հանձնելն ազատում է քրեական պատասխանատվությունից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով