Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է

Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են տարածքը», – հայտնել են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատել էին, որ սկսվել է խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթաց։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր, որ ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով