Արցախում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում։

Այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան։

Մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու։

Այս պահին երեքի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով