Արցախում հրադադարի պայմանավորվածությունից հետո գրանցվել է հրադադարի խախտման հինգ դեպք․ Ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումից հետո գրանցվել է հրադադարի խախտման հինգ դեպք, երկուսը՝ Շուշիում, երեքը՝ Մարտակերտում։ Այս մասին հայտնում է Ռուսական խաղաղապահ զորախումբը։

Խաղաղապահների մոտ շարունակում է մնալ 1340 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 607 երեխա, որոնք այս պահին չեն կարողանում վերադառնալ իրենց տները։ Ըստ հաղորդագրության՝ նրանց սնունդ և բուժօգնություն է տրամադրվում։

Խաղաղապահ զորախմբից նաև հայտնում են, որ շարունակում են Ստեփանակերտի և Բաքվի հետ փոխգործակցել՝ «արյունահեղությունը կանխելու, անվտանգություն ապահովելու և խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքը պահպանելու» համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով