Արցախի ԱԳ նախարարը և ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են ԼՂ-ում ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման քայլերը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով