Արուսյակ Ջուլհակյանը Սլովենիայում կմասնակցի փախստականների, տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի նիստին

ԵԽԽՎ–ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կգործուղվի Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն):

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատգամավորը Լյուբլյանա կգործուղվի հոկտեմբերի 17-19-ը՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին: 

Ջուլհակյանը հոկտեմբերի 20-22-ը կգործուղվի Օսլո (Նորվեգիայի Թագավորություն)՝ մասնակցելու Եվրոպական խորհրդարանական տեխնոլոգիաների գնահատման ցանցի՝ «Արհեստական բանականություն եւ ժողովրդավարություն» համաժողովին: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով