Արշակ Կարապետյանը պնդում է՝ ինքը նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, չէր կարող Փաշինյանին զեկուցել |factor.am|

factor.am: Մոսկվայում գտնվող ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսագրություն է հրապարակել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում իր վերաբերյալ հնչած մտքերին։

Արշակ Կարապետյանը հայտարարում է՝ ինքը 2021 թվականի նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, չէր կարող Փաշինյանին անձամբ զեկուցել սահմանային իրավիճակի մասին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել է այն բանից հետո, երբ 2021-ի նոյեմբերի 14-ին Կարապետյանն իրեն անձամբ զեկուցել է՝ սահմանին հանգիստ է, այնինչ այդ պահին ադրբեջանական զորքը ներխուժած է եղել ՀՀ տարածք և դիրքեր գրավել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով