Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։

Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (2 դրվագ)։

Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը անցած շաբաթ համաձայնություն տվեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ միջնորդագրերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով