Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է ևս երեք ամսով |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշել է ևս երեք ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։

Արմեն Աշոտյանը տնային կալանքի տակ է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով