Արմեն Աշոտյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով` միջնորդության քննությունը հետաձգվել է, քանի որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց ընդհանուր տևողությունը 23 ժամ է։

«Բնականաբար, հիմա քննիչը պետք է ապահովի, որ Արմեն Աշոտյանը այդ ամեն ինչին ծանոթանա ՔԿՀ պայմաններում։ Ժամկետը շատ քիչ է, ֆիզիկապես անհնար, բայց քանի որ սահմանափակ է նաև միջնորդության քննության ժամկետը, նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի»,– ասաց նա։

Աթանեսյանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական կողմը դատավոր Գիվի Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով