Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. քննիչն ու դատախազը չէին ներկայացել |armeniasputnik.am|

armeniasputnik.am:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա տեղեկացրեց, որ դատարանի ծանրաբեռվածության պատճառով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին։

«Ես տեսնում եմ քննիչի ու դատախազի կողմից անբարեխիղճ վերաբերմունք իրենց դատավարական պարտականությունների նկատմամբ»,- հայտարարեց փաստաբանը։

Նրա համոզմամբ՝ Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստաբանի՝ դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը «բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ-որ բան չանելու մեջ»։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով