Արմավիրը նոր քաղաքապետ ունի |1lurer.am|

1lurer.am: Արմավիրի մարզի Արմավիր համայնքը նոր ղեկավար ունի:

Այսօր տեղի ունեցած արտահերթ ընտրությանը 23 ձայնով այդ պաշտոնում ընտրվել է համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Վարշամ Սարգսյանը:

Ավագանու նիստում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հիշեցնենք, Արմավիրի նախկին քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նախորդ շաբաթ Կառավարության որոշմամբ նշանակվեց Արմավիրի մարզպետ:

Նախկին մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվել էր ամսվա սկզբին՝ վարչապետի մարզային այցից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով