Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչն Արցախի ԱԳ նախարարին է փոխանցել Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով