Արթուր Դավթյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի թեկնածությունը:

«Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հարցերով հարուցված քաղաքացիական գործերը, որտեղ և ներդնելու եմ իմ երկարամյա իրավաբան-փաստաբանի փորձառությունը` ի նպաստ իրավական պետության զարգացման»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց Դավթյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հունիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով