Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Թալինի, Ախուրյանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի և Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլո ր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով