Արգենտինայում նոր նախագահի են ընտրել |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Միլեյը հավաքել է ձայների 56 %-ը, իսկ նրա մրցակից Սերխիո Մասսան՝ 44 %-ը։

Իր հաղթանակից հետո ելույթում Միլեյը նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների առջև, որոնք հարկավոր է լուծել, մասնավորապես՝ ինֆլյացիան, գործազրկությունը, աղքատությունը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու Խավիեր Միլեյի հաղթանակը։

Նորընտիր նախագահը խոստացել է իրականացնել «տնտեսական շոկի թերապիա», որը ներառում է Կենտրոնական բանկի փակում, պեսոյից հրաժարում, ծախսերի կրճատում: Ըստ Reuters-ի՝ այս բարեփոխումներն, ամենայն հավանականությամբ, ցավոտ կլինեն, սակայն դրանք արձագանք են գտել այն ընտրողների մոտ, որոնց զայրացնում էր երկրի տնտեսական վատ վիճակը։

53-ամյա Խավիեր Միլեյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և այլոք։ Մինչդեռ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, Միլեյին շնորհավորելով, նաև նշել է, որ ծայրահեղ աջ թեկնածուի հաղթանակը «տխուր» է Լատինական Ամերիկայի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով