armeniasputnik.am: Արգենտինայի նորընտիր նախագահն իր առաջին հրամանագրով զգալիորեն կրճատել է երկրում նախարարությունների թիվը` դրանք 20-ից դարձնելով 9։ Այս մասին հաղորդում են արգենտինական ԶԼՄ–ները։
Խավիեր Միլեյը թողել է միայն ներքին գործերի, արտաքին գործերի, աիջազգային առևտրի, աաշտպանության, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, արդարադատության, անվտանգության, ինչպես նաև առողջապահության և մարդկային կապիտալի նախարարությունները։
Արգենտինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Միլեյը ևս մի քանի հետաքրքրքրաշարժ հրամանագրեր է ստորագրել, մասնավորապես`
Խավիեր Միլեյը խնդրել է նախագահական գավազանի վրա պատկերել իր 5 կլոն շներին
Կառավարության նախարարները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման
Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար
Անվտանգության նախարարությունը կգլխավորի քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ։
Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչի փորձ
Միլեյը քրոջը նշանակել է իր քարտուղարության ղեկավար։
Հիշեցնենք` Խավիեր Միլեյն Արգենտինայի նախագահ ընտրվեց նոյեմբերին։