Արա Ֆիդանյանը անդրադարձել է Վեդիում Թուրքիայի ենթադրյալ քաղաքացիների մասնակցությամբ միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը անդրադարձել է լուրերին ու տեսանյութին, ըստ որոնց՝  միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի քաղաքացիների ու Վեդիի բնակիչների միջև: 

Ֆիդանյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ: «Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք»,-ասաց Ֆիդանյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի քաղաքացիները փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն տեղի բնակիչնեչը խոչընդոտել են, ինչից հետո կռիվ է սկսվել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով