Արարատ Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ ձևաչափով փոխգործակցության հարցերին

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելին:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել արդեն իսկ ամուր հիմքերի վրա զարգացող և ընդհանուր արժեքների վրա հիմված երկկողմ հարաբերությունների օրակարգին: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գործընկերության հետագա խորացմանն ավելի կնպաստի Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ի դեմս ռեզիդենտ գրասենյակի, հաստատման վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ ձևաչափով փոխգործակցության հարցերին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հարցերի շուրջ:

Ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանի ու դրանից դուրս երկրների համար ակնկալվող տնտեսական առավելությունները՝ նախարար Միրզոյանն ընդգծել է նաև այս նախագծի դերը՝ որպես խաղաղության կարևոր երաշխիք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով