Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի, քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակում նրանց առաջնային կարիքների և հետագա իրավունքների հասցեագրմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով