Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում․ ԱԳՆ

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից․
«Կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:
Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով