Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը

Բրյուսել այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիդպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով