Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գրանցված մարդկային զոհերի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Կերալա նահանգի Վայանադ արվարձանում ջրհեղեղի հետևանքով գրանցված մարդկային զոհերի կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա Կերալա նահանգի Վայանադ արվարձանում գրանցված զանգվածային սողանքների մասին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի, վնասվածքների և մեծ վնասների։ Իմ խորին և անկեղծ ցավակցություններն եմ հղում զոհերի ընտանիքներին»,- X-ի իր էջում գրել է նա` նշելով նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին։

Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 30 մարդ է զոհվել շարունակվող հորդառատ տեղումների հետ կապված միջադեպերի հետևանքով։ Տեղատարափ անձրևները զգալի վնաս են հասցրել բնակավայրերին, որտեղ ավերվել են տներ, ջրի տակ են հայտնվել ճանապարհներ։ Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով