Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարին և շնորհակալություն հայտնելով ԱԳ նախկին նախարարին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ժան Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ֆրանսիայի ազդեցությանը ծառայելու իր բարձր առաքելության մեջ։ Ակնկալում եմ աշխատել նրա հետ՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը և շարունակելու համատեղ ջանքերը մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է նա։

Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ստեֆան Սեժուրներին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրզոյանը գրել է․

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր համագործակցության համար, որը հիմնված է Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամության վրա, որը մենք հաստատել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերության ամրապնդման և հարավկովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու այս կարևոր ժամանակաշրջանում։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ապագայում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով