Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորելով Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում եմ մեր համատեղ ներգրավվածությանը և համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար և հաջողություններ է մաղթել նրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով