Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար․ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավուքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ: Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։ 

Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով