Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ:

«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ:

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով