Արարատում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական վերահսկողական աշխատանքների ընթացքում Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Պարզվել է, որ առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։

Տարածքից  դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպերի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,-նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով