ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ապրիլի 8-ին՝ ժամը 17։51-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարուժանի փողոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:46-ին: Երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա: Դեմքի շրջանում այրվածքներ ստացած բնակիչը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,- նշված է հաղորդագրության մեջ։